ՄԱԿ ԱԽ-ն հայտարարություն չի ընդունել ՀԱՄԱՍ–ի հարձական հետևանքով Իսրայելում ստեղծված վիճակի վերաբերյալ 9 հոկտեմբերի 2023 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չի ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։ Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսսա Ֆրեյզերը հայտարարել է, որ ոչ մի պետություն հայտարարության նախագիծ չէր ներկայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱԽ բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ–ի հարձակումն Իսրայելի վրա։ Քննարկել են քաղաքացիական բնակչության պաշտպանության և բռնությունները դադարեցնելու հարցեր։ Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |