Քոֆի Աննանը Թեհրան կմեկնի ապրիլի 11-ին

Քոֆի Աննանը Թեհրան կմեկնի ապրիլի 11-ին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ապրիլի 11-ին կժամանի Թեհրան, հինգշաբթի հաղորդել է «Ռոյթերս»գործակալությունը` հղելով Ահմադ Ֆավզիի պաշտոնական ներկայացուցչին: Ենթադրվում է, որ Աննանը Իրան կժամանի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկի հարևան Սիրիայում ճգնաժամի հաղթահարման ուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ, Աննանի`Իրան կատարելիք այցի մասին հաղորդել էր Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին,սակայն այն ժաման հատուկ դեսպանորդի ներկայացուցիչները այդ տեղեկությունը հերքել էին:

Հիշեցնենք,որ Իրանը Սիրիայի փոքրաթիվ դաշնակիցներից է:

Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---