Ինչպես են ծնվում սենսացիաները. Ռուսական աղբյուրները, խոսելով ՌԼԿ մասին, շփոթե՞լ են ռուսական Արմավիրը հայկականի հետ

Ինչպես են ծնվում սենսացիաները. Ռուսական աղբյուրները, խոսելով ՌԼԿ մասին, շփոթե՞լ են ռուսական Արմավիրը հայկականի հետ

PanARMENIAN.Net - Ռուսական «ԿՄ» պորտալը, հղում անելով NNK գործակալությանը, հանդես է եկել սենսացիոն նորությամբ՝ ՌԴ-ն Հայաստանում նոր ՌԼԿ է կառուցում, ընդ որում Արմավիրի մարզում: Այդ հաղորդագրությունները մեկնաբանել է Alte Et Certe վերլուծական բյուրոյի (Մոսկվա) ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը՝ հայտարարելով, թե «ռուսական ՌԼԿ-ն Հայաստանում կկատարի այն խնդիրները, ինչ և ռադիոլոկացիոն համակարգը ադրբեջանական Գաբալայում»:

Հավանաբար, «ԿՄ» պորտալն ուղղակի շփոթել է Հայաստանի Արմավիրի մարզը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հետ, որտեղ կառուցվել է ՌԼԿ, որի պետական փորձարկումները նախատեսված են 2012 թվականին:

Իսկ Հայստանում ոչ մի ՌԼԿ Ռուսաստանը դեռ չի կառուցում, համենայնդեպս, ոչ պաշտոնական ոչ էլ ոչ պաշտոնական տեղեկություն այդ մասին, նույնիսկ շշուկների մակարդակով, չկա: Հավանաբար, Հայաստանում ռուսական ՌԼԿ կառուցելու գաղափարը սկսեց ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Գաբալայի ՌԼԿ նման ռադիոլոկացիոն կայանի կառուցման հարցը:

PanARMENIAN.Net ն այժմ փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ «Հայաստանում ռուսական ՌԼԿ» թեմայով:

Մոսկվայի և Բաքվի միջև պայմանագիրը Գաբալայի ՌԼԿ օգտագործման մասին ավարտվում է 2012թ.: Ներկայումս կողմերը փորձում են պայմանավորվել այն երկարաձգելու մասին: Ըստ ԶԼՄ-ների, այդ գործընթացը ձգձգվում է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է ավելացնել ՌԼԿ վարձակալության վարձը:

Ռուսաստանը սկսել է ՌԼԿ համակարգի տեղակայումը ԱՄՆ հետ անհաջող բանակցություններից հետո եվրոպական ՀՀՊ համակարգի զարգացման վերաբերյալ: Ենթադրվում է, որ այն շահագործման կհանձնվի այս տարվա մայիսին: Հակահրթիռային համակարգեր կտեղակայեվն Չեխիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Թուրքիայում, Նիդերլանդներում ու Իսպանիայում:

Մոսկվան պահանջում է Վաշինգտոնից իրավական երաշխիքներ, որ ԱՄՆ հրթիռները չեն ուղղվի Ռուսաստանի տարածքի վրա: ԱՄՆ-ն, իր հերթին, երաշխիքներ չի տալիս և հորդորում է Ռուսաստանին հավատալ նրա բանավոր խոսքին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---