ՎիվաՍել-ՄՏՍ-ի եռալեզու «Տեսակրպակը» ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանի պատմական հուշարձանները![]() 10 ապրիլի 2012 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ մեկնարկում է «Տեսակրպակ» նախագիծը, որի նպատակն է նպաստել Հայաստանի պատմական հուշարձանների ճանաչմանն ամբողջ աշխարհում: Առաջին սարքը տեղադրվել է Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ: Այն հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին, վճարելով ընդամենը 500 դրամ, տեսագրելու 1 րոպե տևողությամբ տեսանյութ և ուղարկելու այն ցանկացած էլեկտրոնային հասցեով: Սարքը տեղադրված է այնպես, որ ձայնագրելիս հետին պլանում երևում է եկեղեցին: Յուրաքանչյուր նամակում կա հղում, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ պատմամշակութային հուշարձանի մասին, և հասցեատերը հնարավորություն է ստանում տեսնելու ոչ միայն իրեն ուղարկված ողջույնը, այլև ծանոթանալու տվյալ հուշարձանի պատմությանը: Սարքը նաև հնարավորություն է տրամադրում հաղորդագրությունն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ տեսակրպակը տեսահաղորդագրությունների միջոցով հուզիչ պահերն անմիջապես նկարահանելու և ուրիշների հետ օնլայն ռեժիմում կիսելու ամենադյուրին տարբերակն է: Այն զգալիորեն կրճատում է այդ պահերը նկարահանելու և հեռու գտնվող ընկերների և ընտանիքի անդամների հետ կիսելու ժամանակը: Պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների և վայրերի մասին տեղեկություններ ստանալու այս հարմարավետ լուծումն օգնում է այցելուների մոտ ձևավորել ամուր զգացմունքային կապ պատմական վայրերի հետ»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Առաջիկա երկու ամսում նախատեսվում է նմանատիպ ևս ութ սարք տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տարբեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ: Պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |