Լևոն Շիրինյան. Հայաստանը պետք է պատրաստ լինի օգտվելու քրդական գործոնից Թուրքիայում14 ապրիլի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Սևրի պայմանագրի բոլոր կետերից չեն կատարվել միայն նրանք, որոնք վերաբերում էին հայերին և քրդերին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով` նպատակ դնելով սեփական պետություն ստեղծել` քրդերն առաջին հերթին հիմնվում են այդ պայմանագրի վրա և ենթադրում են ստանալ Սևրի համաձայն քրդերին հատկացված տարածքները: Ինքնին թուրքական իշխանություններն ու քաղաքագետները խոստովանում են, որ այդ պայմանագիրը մինչև օրս իրենց համար «ոսկոր է կոկորդում»: Խոսելով այդ մասին` Շիրինյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վերադարձնելու առնվազն Սուրմալուն և Կարսը, եթե իրադրությունն Արևմտյան Հայաստանում դուրս գա թուրքական իշխանությունների վերահսկողությունից, պատրաստ լինի բարոյապես և ռազմական առումով: Նա պետք է լեգիտիմ իշխանություն ունենա և ուժեղ լինի ներքուստ: Փորձագետի խոսքով` պետք է քրդերի հետ լավ հարաբերություններ զարգացնել, քանի որ ցանկացած ապակայունացում Թուրքիայում ձեռնտու է հայկական կողմին, չէ որ հենց քրդերն են Թուրքիայի ներքին ազգային խնդիրների շարժիչ գործոնը:
Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |