Սոնա Շահգելդյանը գտնում է, որ միայն ինքն էր արժանի «Տարվա լավագույն երգչուհի» տիտղոսին

Սոնա Շահգելդյանը գտնում է, որ միայն ինքն էր արժանի «Տարվա լավագույն երգչուհի» տիտղոսին

PanARMENIAN.Net - Սոնա Շահգելդյանը, ով Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց Տարվա լավագույն երգչուհի, գտնում է, որ միայն ինքն էր արժանի այդ տիտղոսին: Երգչուհին խոստովանում է, որ այդ մրցանակին նա սպասում էր 2010 թ-ին, երբ հաղթեց «Նոր ալիք» մրցույթում, ինչպես նաև 2011 թ-ին` երբ շատ ակտիվ էր: Մամլո ասուլիսի ժամանակ երգչուհին համեստություն չարեց, և նշեց, որ եթե լավագույն երգչուհի էլ չէ, ապա Հատուկ մրցանակի միանշանակ արժանի էր: Նա նաև գտնում է, որ մրցանակաբաշխությանը բազմաթիվ անարժան մարդիկ ստացան մրցանակներ: Նա նաև ասաց, որ թեև Տարվա լավագույն երգչին` Էրիկին, շատ է սիրում, գտնում է, որ Մհերն ավելի արժանի էր:

Ի տարբերություն Սոնայի, երգիչ Էրիկը ավելի համեստ գտնվեց, և ասաց որ իր համար շատ հաճելի է ստանալ մրցանակը, և որը մեծ ուժ է տալիս իրեն աշխատելու ավելի մեծ եռանդով: Էրիկը նշում է, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում երգիչներին գնահատում են, երբ նրանք արտերկրում հաջողություն են ունենում:

Այժմ Էրիկը զբաղված է մարզերում ՀՀԿ-ի քարոզարշավներում երգելով, իսկ Սոնան` արտերկրում մի քանի մենահամերգ կտա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---