«Ժամանակ». Աշոտյան-Զոլյան հակամարտության մեջ խառն է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մատը![]() 18 ապրիլի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Գնալով բորբոքվում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ կրքերը. երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվել է այդ բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Ու որքան էլ Աշոտյանն ու Զոլյանը պնդեն, թե իրենց հակամարտությւոնը քաղաքական հենք չունի, «Ժողովուրդի» աղբյուները հակառակն են պնդում. ավելին, ըստ շրջանառվող լուրերի` այս ամենի մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մատը: Պնդումներ կան, որ Զոլյանին նախարարի դեմ պայքարի մղողն անձամբ Սողոմոնյանն է: Քոչարյանի մամուլի խոսնակ աշխատած տարիներից սկսած մինչև վերջերս Սողոմոնյանը եղել է Բրյուսովի կառավարման խորհրդի նախագահը, նա այժմ էլ դասավանդում է այդ բուհում, պաշտպանում դոկտորական ատենախոսություն: Ձեռքի հետ էլ, փաստորեն, լուրջ ինտրիգ է հյուսում` խառնելով Զոլյանի և Աշոտյանի հարաբերությունները: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ ռեկտորից. նա չպատասխանեց հարցերին, իսկ Սողոմոնյանը` հեռախոսազանգերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |