Ի՞նչ է անում պետությունը գործազրկության մակարդակը նվազեցնելու համար18 ապրիլի 2012 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Նոր աշխատատեղեր ստեղծելու կամ գործազրկության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են զբաղվածության պետական մի շարք ծրագրեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը` ներկայացնելով 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացվող ծրագրերը: Առաջին նման ծրագիրը «Անմրցնուկ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագիրն է, որի շնորհիվ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 62 աշխատանք փնտրող, որոնցից 29-ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով շարունակում է աշխատել 194 մարդ: Հաջորդը «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցության» ծրագիրն է, որում արդեն ընդգրկվել է 36 աշխատանք փնտրող, որոնցից 13-ը կին, 11-ը` երիտասարդ: Երրորդը «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրն է, որով կազմակերպվել է 143 աշխատանք փնտրողի մասնագիտական ուսուցում` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով, 116-ը կանայք, 79-ը երիտասարդներ: Արտակ Սիմոնյանը նշեց, որ նաև մի շարք ծրագրեր են իրականացվել ՄԱԿ-ի ու ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, կնքվել են մի շարք համաձայնագրեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |