50.000-րդ միջազգային հեռախոսազանգը ստացած Orange-ի բաժանորդը կմեկնի Ռուսաստան

50.000-րդ միջազգային հեռախոսազանգը ստացած Orange-ի բաժանորդը կմեկնի Ռուսաստան

PanARMENIAN.Net - Հայտնի դարձավ Orange-ի առաջին բաժանորդը, ով կմեկնի դեպի այն երկիր, որտեղից զանգ է ստացել: Երևանում բնակվող Ժաննա Բայանդուրյանն այսօր Օրանժ Արմենիա ընկերության կողմից արժանացավ անակնկալ նվերի: Նա էր այն բաժանորդը, ով ստացել էր 50.000-րդ միջազգային հեռախոսազանգը ապրիլի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:

Նրան զանգահարել էր ամուսինը Ռուսաստանից: Ժաննա Բայանդուրյանն այսօր Orange-ի գլխավոր խանութում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայից և ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի երկու տոմսի հավաստագիր:

«Հուսով ենք` անակնկալը ստացվեց, և նրա համար իսկապես սպասված նվեր էր այս ճամփորդությունը: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` խորհուրդ տալով Օրանժի բաժանորդներին խրախուսել արտերկրում ապրող իրենց ընկերներին ու բարեկամներին ավելի հաճախ զանգել իրենց:

Ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50.000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---