«Ժողովուրդ». ԲՀԿ-ն գործի է դրել «Նոյ» օղու, գինու և կոնյակի գործարանը

«Ժողովուրդ». ԲՀԿ-ն գործի է դրել «Նոյ» օղու, գինու և կոնյակի գործարանը

PanARMENIAN.Net - Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ն Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» օղու, գինու և կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելհվ, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ կհայտարարվի: Ու երբ ընտրություններին մասնակից այլ կուսակցություններից քարոզարշավի շրջանակներում ձայն են խնդրել այդ գյուղացիներից, նրանք ասել են, թե արդեն ԲՀԿ-ի հետ կնքված պայմանագիր ունեն: Աժ պատգամավոր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքել է այդ լուրերը` դրանք որակելով որպես անհեթեթություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---