ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍԹՐԱՍԱԲՈՒՐԳՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ըստ նախնական պայնավորվածության, կկայանա մայիսի 12-13-ին Սթրասբուրգում: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի պատվիրակությունը Վ.Օսկանյանի գլխավորությամբ ֆրանսիական այդ քաղաքում կմասնակցի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 114-րդ նստաշրջանի աշխատանքին: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված հիմնական թեմաների թվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումների գործընթացը, Եվրախորհրդի ներդրումը ահաբեկչության դեմ միջազգային պայքարում եւ մի շարք այլ հարցեր: Նստաշրջանի ընթացքում հայ նախարարը հանդես կգա ելույթով, որում առավելապես կանդրադառնա ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին, Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---