1

ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

12 մայիսի 2004 - 00:54 AMT  05:54 GMT
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են Կովկասի իրավիճակին եւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ-2004» ԱՌԵՎՏՐԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

12 մայիսի 2004 - 00:14 AMT  05:54 GMT
Ցուցահանդեսին, որը կտեւի մինչեւ ապրիլի 14-ը, մասնակցում են ողջ աշխարհի հայկական ընկերությունները, որոնցից 24-ը կներկայացնեն Հայաստանը:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՊՐԻԼԻ 5-Ի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ

12 մայիսի 2004 - 00:07 AMT  05:54 GMT
Ինչպես տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, լրագրողների վրա հարձակվողների թվում եղել է Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Ավետիսյանը (ծնվ.1969թ.) «Բանգլադեշցի Հրո» մականունով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍԹՐԱՍԱԲՈՒՐԳՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻՆ

11 մայիսի 2004 - 23:15 AMT  05:54 GMT
Հայաստանի պատվիրակությունը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ֆրանսիական այդ քաղաքում կմասնակցի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 114-րդ նստաշրջանի աշխատանքին:

ՔԻ ՈՒԵՍԹՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ, ԳՐՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ

11 մայիսի 2004 - 21:41 AMT  05:54 GMT
Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը առաջին անգամ մանրամասներ է հաղորդում ամերիկյան Քի Ուեսթ քաղաքում կայացած բանակցությունների մասին:

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

11 մայիսի 2004 - 20:42 AMT  05:54 GMT
ԱԺ-ում ներկայացված Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հնարավորինը կանեն երկրում նոր քաղաքական իրավիճակի հաստատման համար եւ քաղաքական երկխոսության ճանապարհով կհասնեն առկա դժվարին խնդիրների լուծմանը, հայտարարել է Արթուր Բաղդասարյանը հերթական քաղաքական խորհրդակցություներից հետո:

ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՎՐԱՑ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐ ՄՏՑՆԵԼ ՇՐՋԱՆ

11 մայիսի 2004 - 19:28 AMT  05:54 GMT
Թբիլիսիում Պետգրասենյակի շենքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցների խոսքերով` Ծալկայի բնակչության 80 տոկոսը կազմող հայերի կողմից ոտնահարվում են այլ ազգությունների բնակիչների իրավունքները:

ԲՈՒՇԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է` «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ

11 մայիսի 2004 - 19:22 AMT  05:54 GMT
Սպիտակ տանը կազմակերպված ընդունելությանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը` որպես ամերիկյան օգնություն ստանալու հավակնորդների ցուցակում ընդգրկված երկրի ներկայացուցիչ:

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

7 մայիսի 2004 - 05:00 AMT  05:54 GMT
Աջարիայում հաստատվեց խաղաղություն: Հակամարտությունը կարգավորվեց առանց արյունահեղության: Ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել առաջին հերթին Մոսկվայի ջանքերով, որը չիրականացրեց այնպիսի գործողություններ, որոնք կարող էին Ասլան Աբաշիձեի կողմնակիցներին մղել հակամարտության: Այսպիսով, ակնհայտ է, որ կենտրոնի եւ ինքնավարության միջեւ առկա հակամարտությանը վերջ դրվեց ոչ թե Վրաստանի եւ Աջարիայի ղեկավարների, այլ` արտաքին ուժերի օգնությամբ: Վրաստանի կախվածությունը հարեւան պետություններից` Ռուսաստանից եւ Թուրքիայից բավականաչափ մեծ է, որպեսզի պաշտոնական Թբիլիսին կարողանա անտեսել նրանց կարծիքը: Պատճառը, որը Վրաստանի ղեկավարությանը մշտապես ստիպում է նայել հյուսիս եւ հարավ, թաքնված է Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերում: Բոլշեւիկների եւ քեմալիստների հանցագործ համաձայնությամբ կնքված այդ փաստաթղթերը սահմանափակեցին Թբիլիսիի իրավունքները Աջարիայի տարածքի հանդեպ եւ Մոսկվային ու Անկարային մեխանիզմներ տվեցին ազատորեն միջամտելու Վրաստանի ներքին գործերին:
1
---