Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ. Երևանն ու Սանկտ Պետերբուրգը եղել են և կմնան քույր-քաղաքներ![]() 26 ապրիլի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - 1997-ին կնքված Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև համագործակցության պայմանագիրն ուղղված է Երևանում տուրիզմի, կրթության, մշակութային, սոցիալական հարցերի և տրանսպորտի զարգացմանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ անցած տարի պայմանագիրը երկարացվել է մինչև 2014 թվականը: «Ոլորտների բարելավման ուղղությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր: Համոզված եմ, որ մեր համագործակցությունն իր դրական արդյունքները կտա թե Երևանի, թե Սանկտ Պետերբուրգի համար», - ասաց Տարոն Մարգարյանը: Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան էլ հայտնեց, որ այս հանդիպման ընթացքում նախատեսում են քաննրկել տնտեսական համագործակցության հարցեր: «Երևանն ու Սանկտ Պետերբուրգը եղել են և կմնան քույր-քաղաքներ: Երկուսն էլ տնտեսապես զարգացած քաղաքներ են: Կարծում եմ, որ քննարկումների արդյունքում մենք կպարզենք՝ ինչպես անել, որ էլ ավելի բարելավենք երկու քաղաքների տնտեսական վիճակը»,- ասաց Օլգա Կազանսկայան: Նա նաև նշեց, որ պետք է ոչ միայն պահպանել դեռ խորհրդային տարիներին ստեղծված կապերը, այլև ամրապնդել դրանք: Ի դեպ, այս այցի ընթացքում Երևան են ժամանել հանրահայտ Մարինյան, Օպերայի և բալետի, Միխայլովսկու, ինչպես նաև Ֆոնտնակայի վրա գտնվող թատրոնների պատվիրակությունները: «Գիտենք, որ Հայաստանը հանրահայտ շախմատիստների երկիր է, և հուսով ենք, որ այս հանդիպման ընթացքում նաև կկարողանանք շախմատային մրցում անցկացնել երկու քաղաքների ներկայացուցիչների միջև»,- նշեց Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |