ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մեջ եւ պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, այսօր` մայիսի 14-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը: «Մեր հարաբերությունները դրական են զարգանում բոլոր ուղղություններով, սակայն միեւնույն ժամանակ, մենք միմյանց ասելու դեռ շատ բան ունենք, որպեսզի ի հայտ բերենք փոխգործակցության համար արդյունավետ հնարավորությունները»,- ասել է Մ.Ֆրադկովը: Իր հերթին, Հայաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունների ծավալը բավականին լայն է, եւ վերջին տարիներին հաջողվել է հասնել դրա զգալի զարգացմանը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---