Ծիրանենիներն ու դեղձենիները վարակված են սնկային հիվանդությամբ

Ծիրանենիներն ու դեղձենիները վարակված են սնկային հիվանդությամբ

PanARMENIAN.Net - «Այսօր արդեն դեղձի ու ծիրանի փոքր պտուղների վրա նկատելի են սնկային հիվանդության հետքեր, եթե հիմա սկսենք բուժումը, ապա կունենանք շուրջ 5000 տոննա բերք, իսկ եթե ոչ` ապա բերքի կորուստ կունենանք»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` այդ հիվանդություններն արդեն երկու տարի է գոյություն ունեն, դրան առավել նպաստում է անձրևային եղանակը, խոնավությունը:

Հրաչ Բերբերյանի համոզմամբ` բուժման ընդհանուր և ավիացիոն մեթոդը պետք է կիրառվի, քանի որ, եթե մի գյուղացին բուժի իր այգին, իսկ մյուսը` ոչ, ապա սնկային հիվանդությունը կրկին կվարակի բուժված ծառերը:

Հրաչ Բերբերյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ, կարկուտ չեղավ, բայց սնկային հիվանդության պատճառով բերքի կորուստ ունեցանք: «Եթե պայքար չլինի՝ մի քանի տարի հետո կարող ենք բազմաթիվ ծառեր կորցնել»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---