«Հայացք». Վլադիմիր Գասպարյանի «Տիկին սարսափելին»

«Հայացք». Վլադիմիր Գասպարյանի «Տիկին սարսափելին»

PanARMENIAN.Net - «Հայացք» օրաթերթը գրում է, որ խայտառակ իրավիճակ է Տավուշի մարզում: «Ժողովուրդը կրակն է ընկել ՀՀԿ տեղական «իշխանիկների» հաթաթաներից: Ծանոթ, բարեկամ, ընկեք կապ չունի, «փուռն են տալիս», այսինքն` «դանոս» են ուղարկում տվյալ մարդու ղեկավարությանը, թե սրան հանեք գործից, մերոնցական չէ: Բայց սա առանձին թեմա է, որին հետո մանրամասն կանդրադառնանք: Այս վարակը տարածվել է նաև ոստիկանությունում: Հարգելի ՀՀ ոստիկանապետ, կոնկրետ փաստ ենք բերում: Տավուշի մարզի Բերդի ենթաշրջանի ոստիկանության պահակային ծառայության պետ Անյուտան (ազգանունը կարևոր չէ) այնպես է ահաբեկել իր ենթակա շարքային Նորայր Մնացականյանին, որ վերջինս ուշաթափվել է ու սրտի նոպայով տեղափոխվել հիվանդանոց: Անյուտան Ն.Մնացականյանին ուլտիմատում է տվել. «Քո հայրն ու մայրը ԲՀԿ անդամ են, եթե մինչև օրավերջ նրանք կուսակցությունից դուրս չգան, դու կհեռացվես համակարգից»: Խեղճ տղան աղաչանքով դիմել է ծնողներին, բայց մերժում է ստացել: Դիմել է տեղի ԲՀԿ պատասխանատու Նինա Ադամյանին, բայց վերջինս ասել է, որ պետք է դիմում ներկայացնեն ու հարցը քննարկեն: Տեսնելով, որ մինչև օրվա վերջ հարցը չի լուծվի, խեղճ ոստիկանը վախից ուշաթափվել է փողոցում: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ախտորոշել են սրտի նոպա: Նման մի տիկին սարսափելի «պետ» Նոյեմբերյանում էլ կա, բայց նա ոստիկանությունից չէ: Նրա հերոսությունների մասին կգրենք առաջիկայում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---