Հանրային խորհրդում քննարկում են Նոյան տապանի իջևանման տոնի գաղափարը 2 մայիսի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 2-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվել է Նոյան տապանի իջևանման տոն հռչակելու գաղափարը: «Փրկության օր» հասարակական կազմակերպությունն առաջարկում է ամեն տարի հունիսի 17-ը հայտարարել տոն, և մեծ շուքով նշել Երևանում: «Հայ Ասպետ» հիմնադրամն էլ իր հերթին առաջարկում է «Մասյաց տոն» ծրագիրը, բայց հուլիս ամսին: Հիմնադրամի տնօրեն Կարինե Տոնոյանի խոսքով, այն պետք է ունենա բացառապես պետական հովանավորություն: Տոնոյանը դեմ չէ նաև Նոյան տապանի կառուցմանը, սակայն առաջարկում է այն տեղակայել Արարատյան դաշտավայրում: Նրա կարծիքով պետք է կառուցել ջրամբար, որի միջից դուրս կգան ժայռաբեկորներ, որի վրա էլ կկանգնի տապանը: Տապան մտնելու համար հարկ կլինի ճոճվող կամուրջներով հասնել դրան, ինչի համարձակությունը ամեն մեկը չի ունենա: Հիմնադրամի ղեկավարը նաև գտնում է, որ տոնի շրջանակում պետք է կազմակերպվեն քանդակի սիմպոզիումներ, պլեներներ և այլն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |