Արմավիր այցի ընթացքում փոխվարչապետը եղել է «Ակնալիճ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում

Արմավիր այցի ընթացքում փոխվարչապետը եղել է «Ակնալիճ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ: Ինչպես PanARMENIAN-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից` մարզպետ Ա. Ղահրամանյանի, Էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների ներկայցուցիչների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետն եղել է «Ակնալիճ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում, ծանոթացել ոռոգման ջրի մատակարարման խնդիրներին:

Արմեն Գևորգյանը պատասխանատուներին հանձնարարել է անհապաղ կասեցնել բոլոր տեսակի կողմնակի ջրօգտագործումները` ապահովելու համար ջրի անհրաժեշտ քանակություն`ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործելու համար: Մեծամորում փոխվարչապետը մասնակցել է Այգեգործական թաղամասի (որը գտնվում է Մայիսյան համայնքի վարչական տարածքում) խմելու ջրագծի բացման արարողությանը: Ջրագծի կառուցման և ջրամատակարարման ապահովման ծրագիրն իրականացվել է Արմավիրի մարզպետարանի, Մեծամոր և Մայիսյան համայնքների ֆինանսավորմամբ, աջակցություն են ցուցաբերել նաև բնակիչները: Աշխատանքներն իրականացրել է «Նոր ակունք» ընկերությունը: Կառուցվել է 1500մ ջրագիծ, որի միջոցով նախկինում խմելու ջրի խնդիր ունեցող թաղամասը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Ցանցին արդեն միացել է շուրջ 100 տնտեսություն, առաջիկայում թաղամասի բոլոր` ավելի քան 200 բաժանորդներն ապահովված կլինեն խմելու ջրով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---