«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը գալիս է կուսակցություններին միավորելու 5 մայիսի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Մշակույթ» ՀԿ-ի նախագահ Անի Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության շրջանակներում կազմել է «Ազգային ծրագիր», որի շուրջ, ցանկանում է համախմբել պետության կայացմանը նպաստող բոլոր կուսակցություններին: Նորաստեղծ կուսակցության ղեկավար Անի Զախարյանն ասաց. «Մեր երկրում քաղաքական հարաբերություններ վարելու ներքին քաղաքական կուլտուրայի բացակայություն կա: «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը ստեղծված է այս խնդրի լուծման համար»։ Անի Զախարյանի կարծիքով, քաղաքական գործչի առաքելությունը չպետք է սահմանափակվի կոճակ սեղմելով ու խորհրդարանի բուֆետ իջնելով: Ներկայացնելով իր կուսակցությունը` նա նշեց, որ այն ոչ թե հերթականն է, այլ մի կառույց է, որը կծառայի Հայաստանի մի քանի կուսակցություների միավորմանն ու դաշինքի ստեղծմանը: Ըստ Անի Զախարյանի` հայկական կուսակցությունները չունեն կոնկրետ ամրագրված ազգային ծրագիր, որը պետք է մեկ քաղաքական տանիքի տակ միավորի կուսակցություններին, պահն արդեն հասունացել է: «Մենք չունենք կոնկրետ ամրագրված ազգային ծրագիր, թե ո՞ր երկրների հետ է պետք առաջնահերթ հարաբերություններ ունենալ, ի՞նչ վերապահումներով և այլն: Բացակայում է նաև հարաբերություններ վարելու կուլտուրան: Առանձին ոչ ոք չի կարող շատ բան անել այս երկրում, որքան էլ հզոր լինի», - նշեց նա`վստահեցնելով, որ ամեն ջանք գործադրելու է, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան հաղթահարել միջանձնյա հարաբերություններն ու միավորվել մեկ ընդհանուր քաղաքական տանիքի տակ: «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ կուսակցության առաջին համագումարը նախատեսված է անցկացնել հունիսի 5-ին, Գրողների միության շենքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |