«Հրապարակ». Վետերաններին դուր չի եկել Սամվել Նիկոյանի ներկայութունը Հաղթանակի զբոսայգում![]() 10 մայիսի 2012 - 10:02 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում իրենց հաղթանակը նշող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին բարկացրել էր ԱԺ չորրորդ գումարման նախագահ Սամվել Նիկոյանի ներկայությունը: Վետերաններին դուր էր եկել, որ բոլոր լրագրողները շրջապատել էին հանրապետական Նիկոյանին և քաղաքական սուր հարցեր տվել: Նիկոյանի հեռանալուց հետո պատերազմի վետերան Դերենիկ Փաշինյանը բարկացած բացականչել էր. «Էս ձեռքերով պիտի դրան խեղդեի, որ իմանար ինչ կա: Վիզը հաստացրել ա, էդ Նիկոյան ա, ինչ ա…»: Դերենիկ Փաշինյանը տոնական օրն անընդհատ ընտրություններից էր խոսում: Նա չէր թաքցնում, որ համակրում է Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանին բարկացրել էր այն, որ մարդիկ Ծառուկյանին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |