Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրավիրում են հանրության հաղթանակը տոնելու![]() 10 մայիսի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժումից հետո ակտիվիստները կիրակի օրը՝ ամսի 13-ին, հրավիրում են մասնակցելու հաղթական միջոցառման: «90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանըի: Մայիսի 13-ին, կիրակի օրը, ժամը 15:00-ին հավաքվում են մեր սիրելի պուրակում տոնելու համար հանրության հաղթանակը»,- նշված է հրավերի մեջ: Կազմակերպիչները հայտնում են, որ կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ. «Կամփոփենք քաղաքացիական շարժման նվաճումները և կներկայացնենք մեր հետագա անելիքները: Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել են և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային բազմամշակութային տարածք»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |