Ոստիկանությունը հերքում է. Ֆեյսբուքի ստատուսի համար գործ չի հարուցվել

Ոստիկանությունը հերքում է. Ֆեյսբուքի ստատուսի համար գործ չի հարուցվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հերքում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված այն տեղեկատվությունը, թե քրեական գործ է հարուցվել կայքի օգտատեր, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Արթուր Ղազարյանի նկատմամբ։

«ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

«Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված Իզաբելլա Աբգարյանը PanARMENIAN.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արթուր Ղազարյանին երեկ կանչել են ոստիկանություն.

«Ի սկբանե ինքն ինձ գրեց նամակով, որ իր դեմ գործ են հարուցում, օգնենք։ Արթուրը կասկածում էր, որ դա կապված է պուրակի հետ։ Սակայն սկզբում ասել էին, թե իր մեքենան ինչ–որ մեկին է վրաերթի ենթարկել, հետո դա հերքվել էր։ Իսկ երբ հրավիրել էին վարչություն, այնտեղ անդրադարձել էին նաև ստատուսին, որն ըստ ոստիկանության, հակապետական կոչ է պարունակել։

Արթուրն ասաց, որ ստատուսի հետ կապված կարող է գործ հարուցվել 301 հոդվածով (Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը: Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)»,–ասաց Իզաբելլա Աբգարյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---