Լևոն Շիրինյան. ԲՀԿ-ի համար ավելի ճիշտ կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմել

Լևոն Շիրինյան. ԲՀԿ-ի համար ավելի ճիշտ կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ավելի ճիշտ կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմել: Այս մասնի այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կգնա այդ քայլին, քանի որ «նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ին հենարան է պետք»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի 7 տոկոսի շեմը հաղթահարելուն` Շիրինյանը նշեց, որ ՀԱԿ-ի ներկայությունն ԱԺ-ում «խիստ անհրաժեշտ էր», քանի որ ի դեմս ՀԱԿ-ի խորհրդարանում ներկայացված կլինի ամբողջ ընդդիմությունը:

«Ընդդիմության կորիզը տեսնում եմ ՀԱԿ-ի մեջ: Եթե նրանք իսկապես ճկուն, խելքով և շնորքով քաղաքականություն վարեն` պատգամավորների թիվն այդքան կարևոր չի լինի: Պիտի ներդաշնակ աշխատեն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս», - ասաց Շիրինյանը:

Բանախոսն այդքան էլ չկարևորեց Արամ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ վայր է դնում պատգամավորական իր մանդատը: «Նրանք լավ ընկերներ են, երկար ճանապարհ են անցել: Բայց երբ կուսակցությունում մի որոշում է ընդունվում, բոլորին չի կարող բավարարել», - ասաց Շիրինյանը` հավելելով` կարևորն այն է, որ ՀԱԿ-ն անցավ ԱԺ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---