Սամվել Կարապետյան. Այդքան էլ չեմ հավատում, որ Սուրբ Նշանը կվերանորոգվի

Սամվել Կարապետյան. Այդքան էլ չեմ հավատում, որ Սուրբ Նշանը կվերանորոգվի

PanARMENIAN.Net - Տարoրինակ է, որ հորդառատ անձրևներից և երկրաշարժերից հետո Վրաստանում միայն հայկական եկեղեցիներն են վնասվում: Անդրադառնալով երեկ Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու մասնակի փլուզմանն՝ այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետի խոսքով` վրացական մամուլը գրում է, որ հայկական Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցին վնասվել է Վրաստանում հորդառատ անձրևների պատճառով:«Երկրաշարժ եղավ, ասացին՝ Շամփուրենցոց եկեղեցին երկրաշարժից մեկ օր անց փլվել է, հիմա էլ անձրևներից հետո Սուրբ Նշանն է փլվում: Ստացվում է` այդ բնական աղետների հետևանքով միայն հայկական եկեղեցիներն ու հուշարձաններն են վնասվում և փլուզվում, իսկ վրացական եկեղեցիները փրկվում են»,- իր խոսքում նշեց Սամվել Կարապետյանը:

Կլուծվի արդյոք Սուրբ Նշանի վերանորոգման հարցը թե ոչ` բանախոսը դժվարացավ պատասխանել, սակայն հույս հայնտեց, որ հնարավոր է, թեև ինքն «այդքան էլ չի հավատում»:

«Հույս ունեմ, որ Սուրբ Նշանը գոնե կվերականգնվի, սակայն դեռ չեմ հավատում, որովհետև վրացական իշխանությունները շատ անգամներ են խոստումներ տվել և ոչինչ էլ չեն արել»,- ասաց Սամվել Կարապետյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---