Քաղաքապետարան. Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարան չի կառուցվի![]() 15 մայիսի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանն` անդրադառնալով «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության վերջին հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ Աբովյան փողոցում «կարծես թե նախապատրաստվում են նոր սրճարանի կառուցմանը»: «Սալիկապատում ենք ճեմուղու համար նախատեսված հատվածը: Շինարարական աշխատանքները կատարվում են համաձայն նախատեսված ծրագրի: Որևէ սրճարանի կառուցում չի նախտեսվում: Մենք հայտարարել ենք, որ վերադարձնում ենք այդ տարածքը քաղաքացիներին, թող քաղաքացիական նախաձեռնությունները դա հասկանան վերջապես», - վրդովված ասաց Գևորգյանը: Անդրադառնալով հայտարարության այն հատվածին, որտեղ խոսք է գնում կրպակներից ազատված տարածքը կրկին սալահատակով և ավազով պատելուն, Գևորգյանն ասաց, որ դա արվում է ըստ եղած նախագծի, որով փողոցի որոշ հատվածները սալիկապատվելու են, որոշներն էլ` կանաչապատվելու: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |