Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը կոտրել են

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը կոտրել են

PanARMENIAN.Net - Հաքերային հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը (www.heh.am), որի պատճառով այն այժմ անհասանելի է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնագետներն այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ, և կարճ ժամկետներում այն հասանելի կլինի հանրությանը։

«Վերջին շրջանում բավականին շատացել են հաքերային հարձակումները հատկապես լրատվական կայքերի վրա։ Սակայն անհասկանալի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի նկատմամբ հարձակումները։ Հավանաբար ոմանց համար անընդունելի են հիմնադրամի ծավալած գործունեությունն ու ծրագրերը»,–հաղորդվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---