«Հրապարակ». Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Բրյուսովի կառավարման խորհրդի կազմում![]() 17 մայիսի 2012 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում. «ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին փոխարինել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Ասրյանին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, իսկ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետ Ա. Կարապետյանին՝ վարչության նոր պետ Ա. Միրզախանյանը: Ենթադրվում է, որ այս փոփոխություններն իրականացվել են, որպեսզի այս բուհում ավելի հեշտ լինի նոր ռեկտորի ընտրություններ կազմակերպել»,- գրում է թերթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |