Այս տարի Կարիերայի EXPO-ին մասնակցում է 30-ից ավելի ընկերություն

PanARMENIAN.Net - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում այսօր բացվեց ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված «Կարիերայի օր» EXPO-ն: «Կառուցիր քո ապագան այսօր» կարգախոսով EXPO-ն կազմակերպվել է ԵԿՏԱ-ի և ԱՄՆ ՄԶԳ գործակալության հետ համատեղ: EXPO-ին մասնակցում են հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, միջազգային կազմակերպությունների, տուրիզմի և այլ ոլորտների 30-ից ավելի կազմակերպություններ:

«Պրոկրեդիտ» բանկի աշխատանքի համալրման բաժնի մասնագետ Գայանե Գրիգորյանը նշեց, որ իրենք մի քանի տարի է, ինչ մասնակցում են Կարիերայի EXPO-ներին. «Այս տարի EXPO-ին ներկայացել ենք «Երիտասարդ բանկիրներ» ծրագրով, որը նախատեսված է տեխնիկական և տնտեսագիտական կրթություն ունեցող անձանց համար, ովքեր չունեն աշխատանքային փորձ:

6-ամսյա վերապատրաստման կուրսերից հետո մրցութային կարգով ընտրված մասնակիցները աշխատանքի են անցնում մեզ մոտ»: Նա նշեց, որ նմանատիպ ծրագրով իրենց մոտ արդեն աշխատանքի են անցել 36 ուսանողներ:

Բացման խոսքում ԱՄՆ ՄԶԳ ՁՇՄ ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բաբինովը կարևորեց երիտասարդների մասնակցությունը տնտեսական զարգացմանը և նշեց, որ EXPO-ն այդ խթաններից մեկն է, և երիտասարդները ծանոթանում են այն ընկերություններին, որոնց պոտենցիալ աշխատակիցներն են իրենք:

«Ուսանո՞ղ ես, չունե՞ս մասնագիտական փորձ» անունով ցուցանակը հետաքրքրել էր Եվրոպական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Աշխեն Մանասյանին. «Անպայման կդիմեմ այդ ընկերությանը, քանի որ ուսանող եմ ու չունեմ աշխատանքային փորձ, իսկ այդպիսիններին այսօր դժվար է աշխատանք գտնել»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---