Հաքերները կոտրել են «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքերը

Հաքերները կոտրել են «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքերը

PanARMENIAN.Net - Հաքերները կոտրել են «Եվրատեսիլ-2012» պաշտոնական կայքերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը: Կիբերհարձակման են ենթարկվել www.eurovision.az, www.eurovision.com և մի քանի այլ կայքեր, ներկայումս այդ կայքերից ոչ մեկը չի աշխատում, սակայն տեխնիկական ծառայությունը փորձում է վերացնել անսարքությունները:

Որոշ տվյալնելով, պատասխանատվությունը ստանձնել է «Ազատության ֆեդաիներ» հաքերային խմբավորումը: Կայքերից մեկում, մասնավորապես, նրանք զետեղել էին իսլամիստներին քննադատած ադրբեջանցի գրող-հրապարակախոս Ռաֆիկ Թաղիի լուսանկարն ու իրենց պահանջները: Անցյալ տարվա նոյեմբերին նա սպանվեց Բաքվում:

Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելուց հրաժարվելու համար: Եթե Հայաստանը չհեռարձակի մրցույթը, երկիրը կկորցնի հաջորդ տարվա մրցույթին մասնակցելու իրավունքը: Ընթացիկ տարվա հունվարի 17-ին մրցույթի պաշտոնական կայքը ներկայացրեց Եվրատեսիլի մասնակիցների 43 երկրից բաղկացած ցանկը, այդ թվում էր նաև Հայաստանը: Սակայն ավելի ուշ Հայաստանը հրաժարվեց մասնակցությունից: Մինչ վերջնաժամկետը մրցույթին մասնակցությունից հրաժարվել էր նաև Լեհաստանը, սակայն նա տուգանք չի մուծի: Փետրվարի 24-ին հայ էստրադային երգիչները հանդես եկան հայտարարությամբ՝ հրաժարվելով մասնակցել «Եվրատեսիլին»: Նման քայլի համար պատճառ հանդիսացավ ժամկետային զինծառայողի սպանությունը, որը նախորդ օրը տեղի էր ունեցել ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---