«Ժամանակ».Արարատի քաղաքապետի փախած լինելու մասին լուրերը «համաշխարհային կլյաուզնիկների» ձեռքի գործն է![]() 19 մայիսի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակը» գրում է, որ Արարատում ՀՀԿ–ի պարտությունից հետո արդեն երկար ժամանակ է` լուրեր են շրջանառվում, թե Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, այսպես ասած «փախած» է ման գալիս` ՀՀԿ–ին ունեցած շուրջ 40մլն դրամ կազմող պարտքի պատճառով, որը ՀՀԿ–ն քաղաքապետից պահանջում է կուսակցության հույսերը չարդարացնելու համար, քանի որ ինչպես հայտնի է, Արարատ քաղաքում համամասնական ընտրակարգով հաղթեց ԲՀԿ–ն։ «Աբրահամ Բաբայանը, սակայն «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ նմանատիպ խոսակցությունները մի քանի «համաշխարհային կլյաուզնիկների» տարածած հերյուրանքներն են։ Ի դեպ` մեր հարցին, թե ինչով է պայմանավորում քաղաքապետը Արարատում ՀՀԿ պարտությունը` վստահորեն պնդեց, որ Արարատում ՀՀԿ–ն չի պարտվել. «Ընդամենը մի քանի ձայնի տարբերություն է եղել»,–գրում է թերթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |