Հայաստանում անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում![]() 21 մայիսի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, հյուսիային շրջաններում հնարավոր են հորդառատ տեղումներ և ուժեղ կարկուտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սիրունյանը` հավելեով, որ օդի ջերմաստիճանն էլ այս հինգ օրերի ընթացքում չի փոխվի, Արարատյան դաշտում գիշերը կլինի 10-15 աստիճան, իսկ ցերեկը` մինչև 26-28։ Մայիսի 26–ին ցուրտ հոսանքներ կներթափանցեն և ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի։ Սիրունյանը նշեց նաև, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում Հայաստանը կգտնվի լուրջ ցիկլոնային գոտում, որը հատկապես ակտիվություն կցուցաբերի գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին։ «Ինչ վերաբերում է օրերս տեղացած պղտոր անձրևներին, ապա դա պայմանավորված է նախորդ երեք օրերին Սիրիայի տարածքից մեր հանրապետություն ներթափանցած ցիկլոնով։ Սիրիայում հիմնականում անապատային գոտիներ են և ցիկլոնն իր հետ այնտեղից տեղափոխել է ավազի և փոշու մեծ զանգվածներ, որի արդյունքում էլ եղել են պղտոր տեղումներ, ինչն առաջին անգամ չէ Հայաստանում»,–ասաց Սիրունյանը` նշելով, որ այդ անձրևը վտանգավոր չէ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |