Վարչական դատարանը չի ընդունել Սուրեն Զոլյանի հայցադիմումը

Վարչական դատարանը չի ընդունել Սուրեն Զոլյանի հայցադիմումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի վարչական դատարանը մերժել է ընդունել կրթության և գիտության նախարարության Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը և օրինականությունը վիճարկելու հայցադիմումը ` հիմք ընդունելով ստորագրման և առաքման ժամկետների անհամապատսխանությունը: Այս մասին ասվում է Բրյուսովի մի խումբ դասախոսների և աշխատակիցների տարածած հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի հաղորդմամբ, դատարանը նշել է, որ այս որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և սեղմ ժամկետներում: Այս առիթով Սուրեն Զոլյանը դիմել է համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատր Գայանե Գասպարյանին սահմանված կարգով բողոքարկել դատարանի որոշումը` կատարելով ապրիլի 17-ի Բրյուսովի գիտական խորհրդի արտահերթ և ընդլայնված նիստի որոշումը: Իսկ այսօր` մայիսի 21-ին, Ս. Զոլյանը բաց հաղորդագրությամբ դիմել է նաև իր նախկին գործընկերներին` հիշեցնելով, որ այս հարցը վերաբերվում է ոչ թե իր անձին, այլ ամեն մի համալսարանականի պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև հույս հայտնելով, որ վերջիններս ԵՊԼՀ-ի օրեցօր նվազող հեղինակության փաստի նկատմամբ անտարբեր չեն մնա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---