«Ժառանգություն». Զինծառայողը 48 օր հացադուլի մեջ է, որովհետև չի ստանում բժշկական օգնություն21 մայիսի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից Զարուհի Փոստանջյանը պահանջագրով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Պահանջագրի մեջ մասնավորապես ասվում է. «Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից և պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին: Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետևանքներ թողնել նրա առողջության վրա, այլև լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում և ծնողների միջամտությամբ: Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից: Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |