«Բազմազանության» շքերթի հակառակորդները փակել են DIY-ի մուտքը, և կոտրում են մնացած շշերը21 մայիսի 2012 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Այն երիտասարդները ովքեր դեմ «Բազմազանության» շքերթին և ընդհանրապես վերջերս պայթեցված DIY ակումբի գործունեությանը, ակումբի աèջև մեծ պաստառ են բերել և փակել մուտքը: Պաստառի վրա գրված է. «Լույս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»: Ակտիվիստների փոխանցմամբ, շուտով կգան նաև հոգևարական դասի ներկայացուցիչներ: PanARMENIAN.Net ի թղթակցի փոխանցմամբ 8-10 ակտիվիստները մտել են ներս, և ջարդում են ակումբում մնացած շշերը: Ակտիվիստ Ստեփան Եսայանը մասնավորապես նշել է. «մենք ուզում ենք հայտարարել, որ պաստառը սարքվել է մեր նախաձեռնությամբ, մենք փոքրաքանակ ենք, բայց բոլոր մեր համախոհները մեզ կմիանան»: Ակտիվիստները նկարել են սվաստիկաներ, գրել կտրուկ արտահայտություններ: Պաստառի վրա գրցածն էլ համարում են իրանց գաղափարախոսությունը, որը կփրկի նրանց սպիտաակ եղեռնից: Նրանք նաև նշում են, որ սա պատասխան ակցիա է«Բազմազանության» շքերթին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |