ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԱՅՐՎԵԼ ԵՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ժամը 10:20-ի սահմաններում այրվել են Երեւանի «Գորվետկա» փողոցում գտնվող ռադիոսարքավորումների պահեստները: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունից, հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է հրդեհը մարել մոտավորապես մեկուկես ժամ հետո: Զոհեր եւ տուժածներ չկան: Կրակը ոչնչացրել է 500 քառ.մետր պահեստային տարածք: Հրդեհի պատճառները ճշտվում են:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---