Այս տարի «Նախնական զինվորական պատրաստություն» օլիմպիադային մասնակցել է Հայաստանի 88 աշակերտ![]() 23 մայիսի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաքում անցկացված «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթած դպրոցական հավաքական թիմերը մայիսի 21-ից 23-ը ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել են մրցումների հանրապետական եզրափակիչ փուլին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից` աշակերտները մրցել են շարային պատրաստության, կրակային պատրաստության («Մենամարտ» վարժասարքով), ձեռքի նռնակի նետման, զենքի քանդման-հավաքման, արգելագոտիների հաղթահարման մարզաձևերում, ինչպես նաև հանձնել են թեստային աշխատանք: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից հանրապետական օլիմպիադան Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ: Այս տարի օլիմպիադային մասնակցել են Երևանի և մարզերի 11 թիմերի 88 աշակերտներ, ովքեր համառ պայքարի ընթացքում ցույց են տվել գերազանց հմտություններ և ունակություններ: Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Լոռիի և Արմավիրի մարզերի թիմերը: Հաղթողները մյուս առարկաներից անցկացվող հանրապետական օլիմպիադաների ավարտից հետո միայն կպարգևատրվեն Կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պատվոգրերով ու արժեքավոր նվերներով խրախուսվել են առանձին մարզաձևերում հաղթած թիմերն ու աշակերտները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |