Վաղուհասում բացվել է նոր դպրոց, իսկ Ստեփանակերտում ջրի վերակառուցված ցանց23 մայիսի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ եւ հոգաբարձուների խորհրդի անդամների, տեղական մարմինների ներկայացուցիչների, սփյուռքահայ հյուրերի կազմով, հանդիսավոր պայմաններում բացել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը եւ Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի վերակառուցված ցանցը: Հանդիսությունը սկսվել է Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի եւ պատվիրակության կազմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տեր Ռոբեն աբեղա Զարգարյանի օրհնությամբ: Այս մասին հաղորդում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արարողությանը ներկա է եղել ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ Դպրոցը կառուցվել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի` ի դեմս գործարար Սամվել Ալեքսանյանի, եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այն զբաղեցնում է շուրջ 2140քմ մակերես: Կենտրոնացված ջեռուցումն ու մշտական ջրակամատակարարումը, ինչպես նաեւ ամբողջական կահավորումը թույլ են տալիս լիարժեք շահագործել դպրոցը: Դպրոցում այսօր սովորում են 140 աշակերտներ` ներառյալ հարեւան Խնկավանի դպրոցականները: Կրթօջախն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 240 աշակերտի: Դպրոցի բացման հանդիսությանը հաջորդել է Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գոտիների բացումը: Ցանցը վերակառուցվել է Ռուսաստանի հայ համայնքի օժանդակությամբ եւ այսօր սպասարկում է քաղաքի կենտրոնական մասը, Արմենավան եւ Ստեփգես թաղամասերը: Դավիթ-Բեկ փողոցի վրա տեղադրված աղբյուրն այսուհետ կծառայի, որպես Հիմնադրամի կողմից քաղաքի այս հատվածում վերականգված ջրամատակարարման խորհրդանիշ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |