Հասարակական գործիչներ. Նոր սերնդի անձնագրերը գլոբալիզացիոն ուժերի գործիքներ են

Հասարակական գործիչներ. Նոր սերնդի անձնագրերը գլոբալիզացիոն ուժերի գործիքներ են

PanARMENIAN.Net - Հասարակական գործիչներ Խաչիկ Ստամբոլցյանն ու Գևորգ Յազըճյանը դեմ են նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ներդրմանը Հայաստանում։ Այս մասին այսօր նրանք հայտարարել են լրագրողների հետ հանդիպմանը։

Բանախոսների կարծիքով, դրանք գլոբալիզացիոն ուժերի գործիքներ են։ «Նույնականացման քարտերի մեջ կա կրիչ, որն իր մեջ կարող է կրել 800 էջ ինֆորմացիա մարդու մասին»,–ասաց Ստամբոլցյանը`կոչ անելով քաղաքացիներին հետևել եվրոպական մի շարք երկրների՝ Գերմանիայի, Իռլանդիայի , Հունաստանի, օրինակին և հրաժարվել դրանցից։

«Քանի դեռ մեզ օրենքը չի պարտադրում քարտերը, իսկ դա կարող է ժամանակավոր լինել, պետք է ընդվզել և ազգային բոյկոտի ենթարկել»,–նշեց Ստամբոլցյանը։ Իսկ Յազըճյանն էլ հավաստիացրեց, որ հոգևոր անվտանգության սկզբունքից ելնելով էլ, պետք է մերժել նոր սերնդի փաստաթղթերի կիրառությունը։

Գևորգ Յազըճյանը բերեց Լիբանանի օրինակը, որտեղ իսլամական և քրիստոնեական հոգևորականության կողմից մերժվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ներդրումը։ Յազըճյանին մտահոգում է այն հանգամանքը, թե ինչու մեր եկեղեցին չի արձագանքում այս հարցին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---