Քննարկվել է դպրոցական սննդի զարգացման հայեցակարգը

Քննարկվել է դպրոցական սննդի զարգացման հայեցակարգը

PanARMENIAN.Net - Երևանի Հ.Շիրազի անվան 169 դպրոցում այսօր անցկացվել է «Դպրոցական սնունդը Հայաստանում` ինչու՞ է այն անհրաժեշտ» խորագրով սեմինար:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի գրասենյակից` սեմինարը կազմակերպվել է Մոսկվայի Ճյուղային սննդի ինստիտուտի` Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի երևանյան գրասենյակի օժանդակությամբ:

Սեմինարին մասնակցել են Հայաստանի դպրոցների և ծնողկոմիտեների ավելի քան 100 ներկայացուցիչներ:

Սեմինարի ընթացքում քննարկվել է Հայաստանում, մասնավորապես Երևանում, դպրոցական սննդի զարգացման հայեցակարգը:

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի երևանյան գրասենյակի համակարգող Լիանա Խառատյանը հավաքվածներին պատմել է հանրապետության 700 գյուղական դպրոցների 50 հազար դպրոցականների համար նախատեսված դպրոցական սննդի նախագծի մասին:

Ճյուղային սննդի ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրեն Սերգեյ Մասլովը պատմել է Հայաստանում դպրոցական սննդի զարգացման ուղղությունների մասին, իսկ Ճյուղային սննդի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ղեկավար Մելքոն Գասպարյանը` դպրոցական սննդի փորձնական նախագծերի մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---