ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է փոքրամասնությունների դեմ բռնությունը

ԱՄՆ դեսպանատունը  դատապարտում է փոքրամասնությունների դեմ բռնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երևանի D.I.Y. ակումբի պայթեցումը, ինչպես նաև ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները: Այս մասին հաղորդում են դեսպանատան մամուլի ծառայությունից։ Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ: Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը: Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է: Ատելության դրսևորումները չպետք է երբևէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել ևս՝ գովաբանվեն: Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ և վճռականորեն դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների և Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաև կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---