«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգին

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգին

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է առանց հաշվի բացման «Յունիստրիմ» (Unistream) արագ դրամական փոխանցումների համակարգին: Տվյալ համակարգի միջոցով իրականացվում են արագ դրամական փոխանցումներ ԱՊՀ և որոշ արտասահմանյան երկրների միջև: Փոխանցումները կատարվում են ԱՄՆդոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

Ինչպես նշվում է բանկի մամլո հաղորդագրությունում, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «MIGOM», «CONTACT», «MONEYGRAM» և «BLIZKO» համակարգերի միջոցով: Բացի այդ, բանկն իրականացնում է առանց հաշվի բացման «Գազպրոմ-Էքսպրես» անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան: Առաջիկայում բանկը մտադիր է միանալ նաև «ANELIK» համակարգին: Բանակցություններ են ընթանում ևս մեկ վճարայինհամակարգի հետ, որը վերահսկում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում փոխանցումների 50 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---