«Չորրորդ ինքիշխանություն». «Ժառանգությունը» փորձել է «խաղեր խաղալ» Օսկանյանի «Սիվիլիթասի» գլխին

«Չորրորդ ինքիշխանություն». «Ժառանգությունը» փորձել է «խաղեր խաղալ» Օսկանյանի «Սիվիլիթասի» գլխին

PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն` վերջերս «Ժառանգություն» կուսակցությունը փորձել է «ԱՄՆ-ում իր մտերիմների շրջապատում «խաղեր խաղալ» ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի» ու այնտեղից եկող հոսքերի գլխին, ինչն, ըստ էության, ասում են, որ չի ստացվել: Ըստ նույն լուրերի`«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է իր ամերիկյան շրջապատի մոտ «լսեցնել», որ Օսկանյանի «Սիվիլիթասի» վրա իրականում դրսից շատ մեծ փողեր են ներդրվում, ինչր, ըստ իրեն, չի ծառայում բուն նպատակին: Ամերիկացիները շտապել են հանգստացնել Րաֆֆի Հովհաննիսյանին` հասկացնելով, որ Օսկանյանի հոսքերը վերահսկելու գործընթացը ամենևին էլ «Ժառանգության» ղեկավարի առաքելությունը չէ»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---