«Ժամանակ». Կրակոցներ՝ «Վերջին զանգի» ժամանակ![]() 26 մայիսի 2012 - 10:00 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակը» գրում է, որ իրենց հավաստի տեղեկություններով, երեկ «Վերջին զանգի» միջոցառումից հետո Չարբախի թիվ 79 հիմնական դպրոցում կրակոցներ են հնչել: «Շրջանավարտներից մեկի հայրը մեքենայում գտնվող ատրճանակից օդ է կրակել: Ատրճանակը պատկանում է շրջանավարտի հորեղբորը: Կրակողը մեր տեղեկություններով բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Հրազենը հայտնաբերվել է նրա մեքենայի մեջ, որը տեղափոխվել է տուգանային հրապարակ: «Ժամանակի» հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- գրում է պարբերականը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |