Հայաստանում օրենսդրորեն սահմանված չէ, թե ինչ է «ֆաստ-ֆուդը»![]() 29 մայիսի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օրենսդրորեն սահմանված չէ, թե ինչ է «ֆաստ-ֆուդը», ուստի այդ հասկացության տակ կարելի է հասկանլ ինչպես փողոցում վաճառվող սնունսը, այնպես էլ՝ սրճարաններում: Այդ մասին մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որը նվիրված էր Առողջ սննդի միջազգային օրվան, ասել է էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Այնուամենայնիվ, մասնագետը խոստովանել է, որ ինքը ևս օգտվում է «ֆաստ-ֆուդից» աշխատավայրում, սակայն կոչ է արել դա չանել սիստեմատիկաբար: Դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Ավելին, ըստ նրա, գաստրիտի պատճառ կարող է դառնալ նաև սնունդը ոտքի վրա ու աշխատանքի ժամանակ: Սնունդը պետք է ընդունել հանգիստ միջավայրում, որպեսզի նայրդերը հանգիստ լինեն ու չազդեն սննդի յուրացման վրա, ասել է էնդոկրինոլոգը: Բամինե Բաղրամյանը նշել է նաև, որ ճարպակալման խնդիր արդեն իսկ կա երիտասարդների շրջանում՝ արագ սննդի օգտագործման ու սննդի ընդունման ժամանակացույցի բացակայության պատճառով: Իր հերթին «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը հավելել է, որ իշխանությունները բավականին արդյունավետ պայքարեցին փողոցում սննդի իրացման դեմ, սակայն խնդիրը դեռ լուծված չէ: Նա հավելեց, որ ամռան շեմին Գյուղնախարարությանը կից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երկրի մարզերում արդեն սկսել է առավել սպառվող և վտանգավոր սննդատեսակների՝ կաթնամթերքի ու մսամթերքի մոնիտորինգը, որի արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |