Փակ շուկայի մետաղյա դուռը «Երրորդ մասի» պահեստներից մեկում է

Փակ շուկայի մետաղյա դուռը «Երրորդ մասի» պահեստներից մեկում է

PanARMENIAN.Net - Փակ շուկայի մետաղյա դուռը հանվել է մեկ ամիս առաջ և ներկայումս գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի պահեստամասերից մեկում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։

«Ես զանգահարել եմ շինարարներին և հարցրել` արդյոք մետաղյա դուռը հանել են, որովհետև ես դա տեսել էի։ Իրենք պատասխանեցին, որ այո, հանել են և համարակալել են։ Հարցրել եմ, թե ինչու են առանց ինձ զգուշացնելու հանել և ասել եմ, որ նախ ինքս եմ ուզում տեսնել, թե ինչ վիճակում է այն ապամոնտաժվել և ինչ վիճակում է ապամոնտաժումից հետո»,–հաղորդեց Կարո Այվազյանը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է մեծ տարածում են գտել նկարներ, որտեղ փակ շուկայի մետաղյա դուռը հանված է։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով, մետաղյա դուռը նախագծված է ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի կողմից։ Այն ամբողջությամբ կրկնում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մակարավանքի եկեղեցու խորանի տակ գտնվող զարդանախշերը։

«Մետաղյա դուռը շուկայի ամենակարևոր էլեմենտներից մեկն է, որը տեղում չի, և եթե մշակույթի նախախարությունը դրա վերանորոգման համար թույլտվություն չի տվել, նշանակում է այն գողացվել է»,–ասաց ճարտարապետը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---