Չնայած մոտ սահմանին, Իսրայելը չի պատրաստվում միջամտել իրադրությանը Սիրիայում

Չնայած մոտ սահմանին, Իսրայելը չի պատրաստվում միջամտել իրադրությանը Սիրիայում

PanARMENIAN.Net - Իսրայելը մտահոգված է Սիրիայում ստեղծված իրադրությամբ, բայց չի պատրաստվում միջամտել այդ պետության ներքին քաղաքականությանը, Մոսկվայում հայտնել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Դորիտ Գոլենդերը: «Իսրայելը հետևում է իրադարձություններին Սիրիայում, բայց երբե չի միջամտում այն իրադրությանը, որը կատարվում է շրջակա, իրեն հարևան երկրներում»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Իսրայելը օժանդակի Սիրիայում ռազմական գործողության մասին առաջարկին:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, անհնար է անտարբեր մնալ սիրիական Հուլա բնակավայրում տեղ գտած ողբերգության հանդեպ: Մայիսի 25-26-ին Հուլայի վրա հարձակման արդյունքում, միջազգային դիտորդների տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: «Իսրայելի կառավարության ղեկավարն արտահայտել է իր բողոքը: Իսրայելը մտահոգված է, որովհետև Սիրիան անմիջականորեն սահմանակցում է Իսրայելի հետ, բայց, այնուամենայնիվ, Սիրիայում իրականացվող քաղաքականությանը Իսրայելը չի միջամտում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---