Փուչիկների բռնկումից տուժած 7 հոգի շարունակում են մնալ հիվանդանոցներում![]() 2 հունիսի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Այրվացքաբանական կենտրոնում դեռևս բուժում են ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկման հետևանքով տուժած 7 հոգի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նա նշեց, որ Գերմանիայից հրավիրված պլաստիկ վիրաբույժը վիրահատել է 9 հոգու, իսկ մնացած տուժածներին, ովքեր ունեն ավելի փոքր, հեշտ խնդիրներ կվիրահատեն տեղացի վիրաբույժները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը, ով արդեն հետ է վերադարձել իր հայրենիք։ Մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ընթացքում փուչիկների բռնկման հետևանքով տուժել էր 150 –ից ավելի մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |