Կրասնոդարի հայերի գլխավոր խնդիրը հայապահպանությունն է, ասում է համայնքի ղեկավարը 8 հունիսի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի առաջին խնդիրը հայապահպանությունն է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց համայնքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը: Երկրորդ խնդիրն այն է, որ համայքնը ցանկանում է ավելի լավ ներկայացված լինել երկրամասի իշխանալան կառույցներում: Կրասնոդարում կա չորս հայ պատգամավոր: Երկրամասում գործում են կիրակնօրյա դպրոցներ և մեկ հայկական դպրոց` Սոչիում: Համայնքի ղեկավարի խոսքով, կիրակնօրյա դպրոցներում քիչ են աշակերտները և չի ստացվում ավելացնել այդ քանակը, որովհետև տեղի հայերը չեն ցանկանում առանձնապես հայերեն սովորել: Ինչ վերաբերում է Հայաստանից վերաբնակեցված հայերին, նա ասաց, որ շատերը ջղայնացած են երկրի վրա, և չեն ցանկանում հայերեն սովորեցնել երեխաներին: Այս պահին, Գևորգյանի խոսքով, կառուցվում է հայկական 12 եկեղեցի Նովոռոսիյսկ, Մայկոպ, Լաբինսկ, Սոչի և այլ քաղաքներում: Անապայում այս տարի հայկական եկեղեցու շինարարությունը կավարտվի: Նա ցավով նշեց, որ շատացել է խառն ամուսնությունների քանակը, հատկապես տղամարդիկ շատ են ամուսնանում ռուս կանանց հետ: Կրասնոդարի երկրամասում պաշտոնական տվյալներով ապրում է 700 հազար հայ, դա ամենամեծ հայ համայնքն է Ռուսաստանի Դաշնությունում: Համայնքը բաժանված է 44 փոքր համայնքների: Համայնքը վերաձևավորվեց նաև Արցախյան պատերազմի արդյունքում: Համայնքը խնդիրներ ուներ տեղի կազակների հետ, սակայն, Գևորգյանի խոսքով, այդ հարցը կարգավորվել է: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |