ԵՄ-ն չի կասկածում, որ Իսպանիան վճռական է բանկերի հետ ունեցած իր խնդիրը կարգավորելու հարցում

ԵՄ-ն չի կասկածում, որ Իսպանիան վճռական է բանկերի հետ ունեցած իր խնդիրը կարգավորելու հարցում

PanARMENIAN.Net - Եվրամիությունում երբեք չեն կասկածել Իսպանիայի` բանկերի հետ ունեցած իր խնդիրը կարգավորելու վճռականության հարցում, երկուշաբթի օրը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ամադեու Տարդիուն, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Իսպանական կառավարությունը ֆինանսական աջակցության համար պատասխանատվություն է կրելու Եվրախմբում գործընկերների և ԵՄ ինստիտուտների առջև: Հետևաբար, հենց իսպանական կառավարությունն է օգնության պայմանների մասին հուշագիր ստորագրելու»,- ասել է Տարդիուն` պարզաբանելով լրագրողներին հունիսի 9-ին Եվրախմբի կողմից Իսպանիայի վերաբերյալ ընդունված որոշումը:

Նրա խոսքով` Իսպանիայի իշխանությունները խնդրի լուծման տարբերակների շուրջ մտորելուց հետո հասկացել են, որ «գործընկերներին դիմելն ավելի հուսալի և պակաս թանկ է»:

Մոտ ժամանակներս Բրյուսելում ակնկալում են Իսպանիայի պաշտոնական դիմումը Եվրախմբին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---