«Ժողովուրդ». Հունիսի 14–ին սպասվում է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը. նախարարների պորտֆելների շուրջ դեռ վերջնական որոշում չկա12 հունիսի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց աղբյուրների պնդմամբ, կառավարությունը պատրաստվում է իր ծրագիրն ԱԺ ներկայացնել հունիսի 20–ից հետո, հավանաբար հունիսի 21–ին։ «Մինչ այդ ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես հաստատվելու է կառավարության կազմը։ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը սպասվում է հունիսի 14–ին։ Մեր աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ դեռևս վերջնական որոշում չկա նախարարների պորտֆելների շուրջ։ Մի կողմից դեռ չեն ավարտվել ՕԵԿ–ի բանակցությունները. վերջնական պայմանավորվածություն չկա, թե որն է լինելու այս կուսակցությանը տրվելիք երրորդ նախարարությունը։ Մյուս կողմից ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չունի, թե ովքեր են լինելու ԲՀԿ–ի` կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀԿ–ին բաժին հասած նախարարությունների ղեկավարները։ Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու օրերի ընթացքում, հունիսի 14–ին էլ այն պարզապես կվավերացվի։ Իսկ երեկ արդեն հանրահավաքի անցկացման մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ–ը նախատեսում է հանրահավաքային շարքը սկսել հունիսի 26–ից»,–գրում է թերթը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |